Առաջիկա ամիսներին Հայաստանը Հնդկաստանից Trajan քարշակային հաուբիցներ կգնի. The Economic Times

Առաջիկա ամիսներին Հայաստանը Հնդկաստանից 155 մմ տրամաչափի Trajan քարշակային հաուբիցների խմբաքանակ կգնի:Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղում անելով The Economic Times-ին:

Լրատվամիջոցի տեղեկություններով, այս զինատեսակն արտադրվում է հնդկական Larsen & Toubro կոնցեռնի կողմից՝ ֆրանսիական լիցենզիայով, և հրետանային այդ համակարգի առավելագույն հեռահարությունը 39 կմ է։

Պաշտոնական Երևանն ու Դելին նման գործարքի մասին պաշտոնապես չեն հաղորդել: