Լինենք արթուն, միակամ և խոհեմ․ Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանի և Ալիևի հայտարարություններին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն արձագանքել է այսօր Բաքվում կայացած ռազմական շքերթին ու իր ֆեյսբուքյան էջում գրել

«Սիրելի հայորդիներ, Հետեւեցէք ինչ կը կատարուի այսօր Պաքուի մէջ. լսեցէք Էրտողանի ու Ալիեւի խօսքերը հայութեան ու Հայաստանի մասին…:

Ըլլանք արթուն, միակամ եւ խոհեմ՝ հեռու մնալով ներքին առճակատում ու անհանդուրժողութիւն յառաջացնող մօտեցումներէ։ Այս է մեզ դէպի յաղթանակ առաջնորդող ճամբան»։