Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում. ՀՔԾ պետ. Տեսանյութ

Ըստ նախնական տվյալների՝ ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում:

Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ խոշտանգման տեսանյութը օրերս մեծ տարածում գտավ համացանցում, ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել: Սասուն Խաչատրյանն անդրադարձավ հարցին, թե ինչու խոշտանգման հոդվածով չի հարուցվել գործը: «Այն ժամանակ 300 պրիմ հոդվածը՝ խոշտանգման համար պատիժ նախատեսող հոդվածը դեռևս ընդունված չէր: Հետևաբար, մենք նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում նույնսիկ չէինք կարող այդ հոդվածով գործ հարուցել»,- ասաց նա: Ըստ ՀՔԾ պետի՝ պարզվում է մեղավոր անձանց շրջանակը:

Սասուն Խաչատրյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ https://factor.am/-ի տեսանյութում