Մաթևոս Ասատրյանի մահից հետո պատգամավորի թափուր մանդատը տրվել է Տիգրան Պարսիլյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում կազմել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ն ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան մասին ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը:

ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։

Մաթևոս Ասատրյանը մահացել էր նոյեմբերի 6-ին։