Սերժ Սարգսյանի գրասենյակը առաջիկա մամուլի ասուլիսին հետաքրքիր բացահայտումներ է խոստանում. News.am

NEWS.am-ը Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց, թե ինչու է նա որոշել հիմա, երբ արտակարգ դրությունը դեռևս չի ավարտվել, հրավիրել մեծ մամուլի ասուլիս և ինչու Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով:

Գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ բոլոր հարցերին ՀՀ երրորդ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն կպատասխանի: «Միայն կարող եմ ասել, որ հետաքրքիր բացահայտումներ են լինելու, այդ թվում՝ Ձեր նշած հարցերի վերաբերյալ»,-նշեց գրասենյակի պատասխանատուն:

Մանրամասները՝ այստեղ