Պուտինը հայտարարել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծման գործում ավելանում է ՌԴ միջնորդական ջանքերի շարունակման կարևորությունը

Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծման գործում ավելանում է Ռուսաստանի միջնորդական ջանքերի շարունակման կարևորությունը:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Կոլեգիայի  ընդլայնված նիստին։ Ըստ Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները խոսում են այն մասին, որ իրավիճակը տարածաշրջանում դեռևս ամբողջությամբ չի հանդարտվել։

«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց են տվել, որ իրավիճակն այդ տարածաշրջանում չի հանդարտվել։ Կայունության ապահովման հարցում ծայրահեղ պահանջված է ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը՝ որպես տարածաշրջանում խաղաղության պահպանման և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման  երաշխավոր։ Անկասկած, մեծանում է ՌԴ դիվանագիտության դերակատարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծման, տարածաշրջանում տնտեսական կապերի վերականգնման, կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային միջացքների բացման գործում»,- հայտարարել է Պուտինը՝ նշելով, որ այս հարցերով զբաղվելու համար փոխվարչապետերի մակարդակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։

ՌԴ ղեկավարը նաև շեշտել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, շահագրգռված են այդ խնդիրների երկարաժամկետ կարգավորման հարցում։

Աղբյուր՝ Factor.am