Պետական աջակցության նպատակային ծրագիրը կիրականացվի արագ և արդյունավետ

«Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված կարգով հիփոթեքային վարկավորման տրամադրման ժամանակ առաջացած խնդիրների ուսումնասիրման նպատակով մարտի 26-ին ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչության պետ, գնդապետ Ա.Ավետիսյանի նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, թվով 10 կառուցապատողների ղեկա­վար­ներ և ներկայացուցիչներ:

Մտքերի փոխանակման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ և արդյունավետ՝ ի շահ նպատակային ծրագրի շահառու հանդիսացող զինծառայողների:

Այս մասին հայտնում է ՊՆ-ն։