Ադրբեջանը մշտապես հրադադարի ռեժիմի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին․ ՀՀ վարչապետ

«Ադրբեջանը մշտապես հրադադարի ռեժիմի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին։ Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա սկսելու համար։ Անհրաժեշտ է մշտական միջազգային մեխանիզմ հրադադարի ռեժիմի պահպանման և սահմանների անվտանգության ապահովման համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։