Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները եւ ստեղծել 180 հազար նոր աշխատատեղ

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արարատի մարզում էր եւ իր նախընտրական քարոզարշավը սկսեց հենց մարզկենտրոնից, որտեղ բավական հոծ բազմություն էր հավաքվել՝ ծանոթանալու թեկնածուի ծրագրի սոցիալական հատվածի հիմնադրույթներին:

Դիմելով ներկաներին, Հովհաննիսյանը հավաստիացրեց. «Մասնագիտական հաշվարկներն ու վերլուծությունները վկայում են, որ միանգամայն հնարավոր է բյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, էապես մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության եւ պաշտպանության ֆինանսավորումը: Բոլոր ոլորտներում կոռուպցիոն երեւույթներն ու մենաշնորհները արմատախիլ անելու միջոցով առաջիկա նախագահության տարիներին օտարերկրյա ներդրումները կաճեն շուրջ 6 անգամ, կստեղծվի 180 հազար նոր աշխատատեղ, կապահովվի տարեկան 10 տոկոս տնտեսական աճ, ինչի շնորհիվ կավելանան աշխատավարձերը եւ շուրջ 600 հազար քաղաքացի դուրս կգա աղքատությունից»: Կարդալ ավելին