Էրդողանը՝ Բայդենին. «Պուտինի մասին այդ խոսքերը պետության ղեկավարին հարիր խոսքեր չեն»․ ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռակա բանավեճին: 

Նշենք, որ Բայդենը Պուտինին մարդասպան էր անվանել, իսկ Պուտինն իր հերթին առողջություն էր ցանկացել Բայդենին: 

Էրդողանը լրագրողներին տված հարցազրույցում հաջակցություն ՌԴ ղեկավարի՝ ասել է. 

«Պարոն Բայդենի՝ Պուտինի մասին այդ խոսքերը պետության ղեկավարին հարիր խոսքեր չեն և մի պետության ղեկավարի կողմից Ռուսաստանի նման պետության ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն անելը չի կարող ընդունելի լինել»: 

Մանրամասները՝ այստեղ