Ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գները հիմնականում կայուն են եղել․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և  «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում,  ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները  ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:

Համաձայն  արձանագրված տվյալների՝  ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վերոնշյալ ժամանակահատվածում վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200 –250 դրամ:

Գները հիմնականում կայուն են եղել: