Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին:
![](https://www.1lurer.am/attachments/images/47085_b.jpg)
Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլք:
![](https://www.1lurer.am/attachments/images/47087_b.jpg)
Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը:
![](https://www.1lurer.am/attachments/images/47084_b.jpg)
Քննարկվել են հիմնադրամի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2024 թվականի տարեկան բյուջեն:
![](https://www.1lurer.am/attachments/images/47082_b.jpg)