Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը զինծառայողները հանձնել են ստուգարքներ շարային վարժաձևերից՝ առանց զենքի և զենքով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

«Շարային պատրաստության քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ պաշտպանության նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։

Առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաև կրակային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստություն առարկաներից»,- ասված է հաղորդագրության մեջ։