Էրդողանը հանձնարարել է 10 երկրների դեսպաններին արտաքսել.Factor

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ին հրահանգել է անցանկալի անձ հայտարարել 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ ԱՄՆ-ին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Կավալային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես հանձնարարել եմ մեր արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները պերսոնա նոն գրատա հայտարարվեն», – ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Էսկիշեհիր քաղաքում:

Հիշեցնենք, որ տասը երկրների դեսպանատներ կոչ էին արել Թուրքիային ազատ արձակել Կավալային: Կոչով հանդես էին եկել Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանատները։

Օսման Կավալան հայտնի թուրք իրավապաշտպան է,  Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերի։

2020 թվականի փետրվարին թուրքական դատարանը արդարացրել էր Կավալային՝ կառավարության տապալելու փորձին մասնակցելու գործով, բայց նույն օրը Ստամբուլի դատախազությունը ձերբակալման նոր հրաման էր արձակել:

Նոր մեղադրանքներ էին առաջադրվել Կավալայի դեմ, այս անգամ ՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու համար:

Այս մասին հայտնում է factor.am-ը: