ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա իրավիճակի հաղթահարման հույս են հայտնել

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հույս է հայտնել, որ Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև առկա իրավիճակը կհաղթահարվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով փոխարտգործնախարար Պանկինի հայտարարությունը։ ՌԴ փոխարտգործնախարարը նաև հավելել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում վստահելի դաշնակիցներ ունի՝ չնայած տարաբնույթ հայտարարություններին և շրջանառվող ասեկոսեներին։ «Հուսով ենք, որ մենք կհաղթահարենք այս […]

Կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խմբային խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից […]

Թաիլանդի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 10 բռնցքամարտիկ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարում 10 մասնակից կունենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ներկայացրեց կազմը. Բարեղամ Հարությունյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ),  Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ), Դավիթ Չալոյան (92+), Անուշ Գրիգորյան (52 կգ), Եկատերինա […]

ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ նախարար Միրզոյանը ստորագրել է «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա): ԵԽ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է ԵԽ 70 կոնվենցիա և միացել […]

Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ

Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ են եկել։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Կենտրոնական բանկից նշել են․  «Ի պատասխան Ադրբեջանից Հայաստան տրանսֆերների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունների, հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց […]

Սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով

Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային շրջանների 1800-2000 մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև […]

Հայաստանը Կիպրոսում դեսպանատուն կբացի

Հայաստանի Հանրապետությունը Կիպրոսի Հանրապետությունում դեսպանատուն կբացի, նստավայրը՝ Նիկոսիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության մայիսի 16-ի նիստում նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։   Նախագծին կից հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը  միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: «Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս […]

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի իրավական հիմքը ԽՍՀՄ դե յուրե նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են․ Փաշինյան

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանի համար սկզբունքային էր, որպեսզի ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին մայիսի 16-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն՝ մենք ասում ենք, որ մենք սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն […]

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները: Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Հանդիպմանը […]

Կալանավորվել է անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում մի շարք քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր: Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան […]

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ արձանագրություն են ստորագրել. ԱԳՆ-ն մանրամասնում է

2024թ. մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել 2 երկրի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի […]

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ հարձակումից․ Նիկոլ Փաշինյան

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի վրա կատարված հարձակումից, Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շուտափույթ ապաքինում է մաղթել վերջինիս։ «Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ զորակցությունն եմ հայտնում Ռոբերտ Ֆիկոյին, նրա մտերիմներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին»,- գրել է վարչապետ Փաշինյանը։

ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: «Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը»,-նշված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Օդիլ […]

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է ԱՄԷ-ի նախագահական պալատում

«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում. միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ՝ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի […]

Վարչապետը բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ գործընկերությունը

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին։ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ գործընկերությունը։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ […]

Երևանի մետրոպոլիտենը «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանում անցկացվելիք «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Միայն մայիսի 18-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։

Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն ենթադրությունը, որ ռուսական կողմը, իբր, առաջարկել է լրիվությամբ դուրս հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։  «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Բազմաթիվ շահարկումներ կան Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 8-ին կայացած հանդիպման վերաբերյալ»,- ասել է Մարիա […]

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: