Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․
Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 157 դեպք, որոնցից 221 216-ն առողջացած, 4650-ը
մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5164 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 392 050 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք: Ունենք 173 առողջացած, 9 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1127 է: