Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել. Վահան Քերոբյան

Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։

Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում:

«Ունեցել ենք 681 050 աշխատատեղ, ինչը մոտ 8 000-ով ավելի է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37 000»,- նշված է գրառման մեջ։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ: