Կապանում վառվել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը:



«Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր մեծ հանդիսավորությամբ վառեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Տոնական միջոցառումն ուղեկցվեց մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի կատարումներով և Ձմեռ Պապի կողմից մատուցված անակնկալ նվերներով»,-տեղեկացնում են Կապանի համայնքապետարանից:










