ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքը՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ղուլյանը։

«Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:
Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ:

Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,- ասված է գրառման մեջ: