Ում են սպասարկելու ավելի քան 2,5 մլն դոլարի նոր մեքենաները․ կառավարությունը գնել է, բայց դեռ չգիտի. Factor

«Չնաշխարհիկ պադավատապետություն». 2014-ին Փաշինյանն այսպես էր անվանում ՀՀ-ն, մինչդեռ 2024-ին արդեն իր գլխավորած կառավարությունը 49 նոր ավտոմեքենա ձեռք բերելու որոշում է կայացրել:

Գործադիրը չզեկուցվող նախագծով, առանց հանրային լայն քննարկման, որոշել է պետմիջոցներից 1 մլրդ 38 մլն դրամ ուղղել դրան: Որոշվել է Volvo էլեկտրական մեքենաներ գնել, որոնցից մեկը, օրինակ, 43 մլն 800 հզ դրամ արժե:

Ուշագրավ է, որ կառավարությունից ասում են՝ դեռ չեն որոշել, թե նոր մեքենաները ում են ծառայելու:

Factor TV-ն փորձել է պարզել մանրամասները՝