«SKY express» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աթենք-Երևան-Աթենք երթուղով

Հունական «SKY express» ավիաընկերությունը նոյեմբերի 6-ից մեկնարկելու է Աթենք-Երևան-Աթենք երթուղով չվերթները:

Այս մասին հայտնում են Զվարթնոց միջազգային օդանավակայանից, մանրամասնելով, որ չվերթների հաճախականությունը կլինի շաբաթը 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին: