Հաջողվեց վերականգնել ֆեյսբուքյան էջս. Աղազարյան

Երեկ երեկոյան ինձ հաջողվեց վերականգնել իմ ֆեյսբուքյան նախկին էջը, այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ նկատել եմ կոպիտ միջամտություն, մասնավորապես, անձնական նամակագրություններից որոշ հատվածների թիրախային հեռացում։

Ես կփորձեմ իմ էջում նախկինում հրապարակված երեք պատմվածքները, որոնք մաս են կազմում «Երկրի իրական կողմը» գրքի, վերծանել և վերջ։ Որևէ այլ միջամտություն իմ կողմից չի լինելու»։