Բաքվի հանցավոր ռեժիմը հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. ԵԽ պատգամավորը Փարիզին կոչ է անում արձագանքել

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի կարծիքով՝ Ադրբեջանը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի տարածքային ամբողջականությանը. պատգամավորը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին արձագանքել Բաքվի քայլերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորը նշել է X-իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:

«Հիմա Ադրբեջանը Նումեայում կոնգրես է կազմակերպում Նոր Կալեդոնիան «ապագաղութացնելու», արտասահմանում ամենուր «պայքարի» կոչ անելու, մեր իրավապահներին վիրավորելու համար… 

Հանցավոր ռեժիմը հրապարակայնորեն հարվածում է Ֆրանսիայի ամբողջականությանը։ Ե՞րբ է վերջապես արձագանքելու պետությունը»,-նշել է պատգամավորը: