Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումն ավարտված է, և դրա շարունակության ցանկացած փորձ սպառնում է Հայաստանի անկախությանը և պետականությանը։ Ըստ նրա՝ շուրջ երեք տասնամյակ Հայաստանում ձևավորվել է մի մոդել, որի հիմնական նպատակը Ղարաբաղի հարցի լուծումն է եղել՝ անկախության և պետական շահերի հաշվին։ Վարչապետի գնահատմամբ՝ այդ մոտեցումն օգտագործվել է նաև արտաքին ուժերի կողմից՝ Հայաստանի պետականությունը թուլացնելու նպատակով։

«Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար».-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։