«Այս իշխանությունը պիտի հեռանա, սա է մեր միասնական օրակարգը». Նաիրա Զոհրաբյան

«Այս իշխանությունը պիտի հեռանա, սա է մեր միասնական օրակարգը». Նաիրա Զոհրաբյան
«Այս իշխանությունը պիտի հեռանա, սա է մեր միասնական օրակարգը». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Վանաձորում ոչ իշխանական եռյակի հանրահավաքին ողջունեց բոլոր նրանց, ովքեր չեն վախեցել տեղի «իշխանիկներից» եւ եկել են եռյակին լսելու: Նա հայտարարեց. «Այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի եւ այս իշխանությունը պիտի հեռանա: Սա է մեր միասնական օրակարգը: Անգամ մեր թշնամիները, երբ հանդիպում ենք միջազգային կառույցներում, ասում են, որ ձեր իշխանությունն […]

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր Վանաձորում ոչ իշխանական եռյակի հանրահավաքին ողջունեց բոլոր նրանց, ովքեր չեն վախեցել տեղի «իշխանիկներից» եւ եկել են եռյակին լսելու: Նա հայտարարեց. «Այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի եւ այս իշխանությունը պիտի հեռանա: Սա է մեր միասնական օրակարգը: Անգամ մեր թշնամիները, երբ հանդիպում ենք միջազգային կառույցներում, ասում են, որ ձեր իշխանությունն ամեն ինչ անում է, որ ձեր երկրի ժողովուրդն արտագաղթի: Հայ ժողովուրդը պատմության մեջ մնալու է որպես տոկոսի տակ մնացած ժողովուրդ: Միայն թշնամին կարող է այնպես անել, որ ժողովուրդն արտագաղթի, մազապուրծ փախնի: Ամեն օր Հայաստանում մեռնում է մի գյուղ, այսքան մարդ արտագաղթում է Հայաստանից: Գիտեք ձեզանից քանիսն է այսօր վարկերի, տոկոսների տակ»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Սահմանադրությունը ոտնահարող, «Սահմանադրության վրա թքած» իշխանությունը որեւէ իրավունք չունի մտածելու սահմանադրական փոփոխությունների մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/10/06/503737/