Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 26 513 դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 26 513-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 3 131 550-ի, դեկտեմբերի 30-ին այդ մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ աճը, շտաբի տվյալներով, երկու օր Է չի գերազանցում 0,9 տոկոսը:

Ռուսաստանում դուրս գրված հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորնավիրուս Է ախտորոշվել, մեկ օրում ավելացել Է 29 235-ով: Այսպիսով ապաքինվածների քանակը դեկտեմբերի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել Է վարակման նոր հայտնաբերվածների թիվը:

Շտաբի տվյալների համաձայն՝ ընդամենն արդեն ապաքինվել Է 2 525 418 մարդ: Ապաքինվածների բաժինն ավելացել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 80,6 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 599-ով՝ մեկ օր առաջվա 562-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել Է 56 426 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) մնացել Է 1,8 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: