Հենց այսպես էլ ապրում ենք․ ի՞նչ հաղորդագրություն է ստացել Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարությանից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը.

– Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ այ ախպեր, ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել:

Հենց էսպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն:)»։