Պեսկով․ Ուկրաինային ռազմական աջակցության դադարեցումը կարող է լինել ԱՄՆ-ի լավագույն ներդրումը խաղաղության համար

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը կարող է լինել ԱՄՆ-ի ամենամեծ ներդրումը խաղաղության հաստատման գործում։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահ Թրամփը հանձնարարել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։

«Հարկ է հաշվի առնել, որ մինչ այժմ Միացյալ Նահանգներն այս պատերազմում եղել է զինամթերքի գլխավոր մատակարարը։ Եթե ԱՄՆ-ն դադարեցնի զենքի մատակարարումները և դուրս գա այդ գործընթացից, դա, թերևս, կլինի խաղաղության հաստատման լավագույն քայլը», – ընդգծել է Պեսկովը՝ զրույցի ընթացքում: