Թե՛ արցախյան ազատամարտի սկզբին, երբ բանակը ձևավորված չէր, թե՛ հետո ապրիլյան պատերազմն ինձ հստակ հիմնավորեցին, որ չկա աշխարհում որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն։
Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նա վստահ է՝ հայ մարդը սիրում է իր բանակը, այդ բանակով է իրեն պաշտպանված զգում և այսօր տոն է բոլորի համար։
Խոսելով բանակում փոփոխությունների մասին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ իրեն շատ ուրախացնում է նոր զինատեսակների գնումը, և հակառակորդը որոշակի գործողություններ անելուց առաջ այդ ուղղությամբ մտածելու է։
Բացի այդ, Սարգսյանը շեշտեց՝ այժմ բավարարում է զորակոչի գործընթացը․ կոռուպցիոն մեթոդներով բանակից խուսափելը, գրեթե, անհնար է դարձել։
Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։
28.01.2020
Կոռուպցիոն մեթոդներով բանակից խուսափելը, գրեթե, անհնար է դարձել. Արամ Սարգսյան
