Ակնա. Աղդամի նոր անվանումը` բնակավայրում նույնանուն հայկական գյուղի պատվին

Ակնա. Աղդամի նոր անվանումը` բնակավայրում նույնանուն հայկական գյուղի պատվին
Ակնա. Աղդամի նոր անվանումը` բնակավայրում նույնանուն հայկական գյուղի պատվին

Արդեն մի քանի օր է` ինչ Աղդամը նոր անվանում ունի. Ակնա: Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Ասկերան շրջկենտրոնի քաղաքապետարանի որոշմամբ Աղդամը դե ֆակտո դարձել է Ասկերանի թաղամասերից մեկը` Ակնա անվանմամբ:

Այդ լուրը  «Մեդիալաբի» հետ զրույցում հաստատեց  ԼՂՀ կառավարության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը:

Նասիբյանը նշեց Աղդամն Ակնա վերանվանելու պատճառն այն է, որ նախկինում, ըստ որոշ տեղեկությունների, մինչեւ Աղդամը այդ բնակավայրում Ակնա անունով հայտնի հայկական գյուղ է եղել:

Սերգեյ Նասիբյանը նաեւ նշեց, որ եթե Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը դիմի կառավարությանը, ապա կառավարությունը կարող է քննարկել Աղդամի կարգավիճակի հարցը, ինչը հետագայում կմտցվի նաեւ ԼՂՀ ԱԺ-ի օրակարգ:

Սերգեյ Նասիբյանի խոսքով, սակայն, դա կախված է այն հանգամանքից, թե հետագա զարգացումները ինչ ընթացք կունենան:

Աղդամում ներկա դրությամբ ավելի քան 300 բնակիչ կա:

© Medialab.am