Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը հայտարարել է, որ Գանձասարի պարսպի երեսպատված մասը պետք է քանդվի, եւ դա պետք է արվի հնարավորինս խնամքով ու համբերատարությամբ։
Սողոմոնյանն ասել է, թե դրա համար հարյուրավոր մեթոդներ կան, որոնք կարելի է իրականացնել առանց հուշարձանը վնասելու։
«Ծայրահեղ տարբերակը քանդում-վերաշարումն է, քարերը համարակալվում են, հետո նույնությամբ շարվում են»,- հայտարարել է Սողոմոնյանը։
© Medialab.am