«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ն ուսումնասիրում է շների կողմից ավտոմեքենան վնասելու դեպքը

Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

Համացանցում տարածվում է տեսանյութ, որում թափառող շների մի խումբ վնասում է բակում կանգնած ավտոմեքենան։

Այս առթիվ հայտնում ենք, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ֊ը նույն օրվա ընթացքում դեպքի վերաբերյալ ստացել է ահազանգ։ Այս պահին ուսումնասիրվում են դեպքի վերաբերյալ մանրամասները։

Ավելի ուշ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն։