Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան՝ Նիկոլ Փաշինյանին

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սանասարյանը գրում է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու և այլ ճգնաժամային հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում։

Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի ԱԺ կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային ։

Որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին։ Եվ ՊՎԾ-ում որոշակիություն կմտնի, և դատախազությունն առողջանալու հնարավորություն կունենա։

Հարգանքով՝ Դավիթ Սանասարյան»։

https://www.facebook.com/sanasaryan/posts/10223474047097536