Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իզմիրում ընթացող «Efes-2024» զորավարժության ընթացքում ելույթ է ունեցել, որի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանին:
Խոսելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ տարածաշրջանում կայուն անդորրի համար բացվել է պատմական հնարավորության պատուհան, որը չպետք է կորցնել։
«Հայաստանը որքան ազատվի օտար ուժերի և սփյուռքի գերությունից, այնքան էլ ավելի է մոտենալու խաղաղությանը։ Հայ ժողովուրդը պիտի տեսնի և հասկանա, որ իր ապագան ոչ թե դրսից գազել կարդացողների, հրահրողների մոտ է, այլ իր հարևանների հետ է, որոնց հետ դարերով ապրել է ու ապրելու է։ Եվ համարձակորեն պետք է անի այն, ինչ անհրաժեշտը»,- ասել է Էրդողանը։
Աղբյուր` Ermenihaber.am