«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (տեսանյութ)

20-04-2015
340 դիտում
«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (տեսանյութ)
«Փաստինֆո» Ապրիլի 18-ին «Մոսկվա»  կինոթատրոնում տեղի ունեցավ «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տեսահոլովակը նկարահանվել է  «Միլիոնավոր կյանքեր» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի տնօրեն, պրոդյուսեր և երաժշտության հեղինակը Կարեն Մարգարյանն է, ծրագրի տնօրենը երգիչ և երգահան Տիգրան Պետրոսյանը, ծրագրի մենեջերը Գրիգոր Աղախանյանը:

Խոսքի հեղինակը բանաստեղծ Ռիդա Մեյն է, երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը:

Նախաձեռնությանը միացել են մի շարք համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ՝ կոչ անելով կանխել բռնությունները, սպանությունները և ցեղասպանությունն ամբողջ աշխարհում:

«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակում նկարահանվել են Շառլ Ազնավուրը, Մոնսերատ Կաբալիեն, Պատրիկ Ֆիորին, Մարիամ Մեհրաբովան, Ալեն Թերզյանը, Սեբու Սիմոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոկո Յորքը, Իշտար Ալաբինան, Տիգրան Պետրոսյանը, Զառան, Միխայիլ Գալուստյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դմիտրի Խառատյանը, Էռնա Յուզբաշյանը, Անդրեյ Դավիդյանը, Արթուր Աբրահամը և այլք: