Ինձ համար ոչ մի քայլն էլ անակնկալ չի․ Ծառուկյանը՝ Գևորգ Պետրոսյանի հեռանալու մասին

Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցությունից Գևորգ Պետրոսյանի հեռանալը Գագիկ Ծառուկյանի համար անակնկալ չի եղել։

«Ինձ համար ոչ մի քայլն էլ անակնկալ չի, ես ամեն ինչն էլ գիտեմ, ամեն ինչին էլ տեղյակ եմ: Մարդիկ, ովքեր մտահոգ են, թող գնան սառը ջուր խմեն»,-Պետրոսյանի հեռանալու մասին հարցին ի պատասխան այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը։

Նկատենք, որ Գևորգ Պետրոսյանի՝ Բարգավաճ Հայաստան խմբակցությունից հեռանալու մասին գործընկեր պատգամավորները հայտարարել էին, որ իրենց համար այդ քայլն անակնկալ է եղել։