Միկոյանի ավագ որդին շնորհակալություն է հայտնում Երեւանի ավագանուն. «Առավոտ»

Միկոյանի ավագ որդին շնորհակալություն է հայտնում Երեւանի ավագանուն. «Առավոտ»
Միկոյանի ավագ որդին շնորհակալություն է հայտնում Երեւանի ավագանուն. «Առավոտ»

Ես՝ Անաստաս Իվանի Միկոյանի ավագ որդին, մեր մեծ ընտանիքի անունից անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Երևանի ավագանուն՝ մեր գերդաստանի հոր արձանի տեղադրման որոշման համար:

Ա. Ի. Միկոյանը երբեք չի կտրել կապերը Հայաստանի հետ, հնարավորինս օգնել է նրան, միշտ պատրաստակամորեն ընդունելով նրա ներկայացուցիչներին Մոսկվայում: Նա երկար տարիներ Երեւանից է ընտրվել Գերագույն Խորհրդի պատգամավոր:

Ա. Ի. Միկոյանի՝ որպես պետական կարկառուն գործչի, բազմամյա արժանիքները կարիք չունեն հավելյալ գովազդի: Նրա երկար տարիների աշխատանքի հիմքը եղել է մեր ազգին, այդ թվում և հայերին, սպառողական ապրանքների ապահովումը: Ա.Ի.Միկոյանը, ղեկավարելով Խորհրդային բանակին բոլոր տեսակի մատակարարումները, մեծ դեր է խաղացել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում, ինչպես նաև հետպատերազմական շրջանում տնտեսության վերականգնման գործում: Կարդալ ավելին