«Հետևներիցս կրակում էին, գետին էին գցում ու ոտքերով տրորում հայոց եռագույնը…».ականատեսը` Բերձորում կատարվածի մասին

«Հետևներիցս կրակում էին, գետին էին գցում ու ոտքերով տրորում հայոց եռագույնը…».ականատեսը` Բերձորում կատարվածի մասին
«Հետևներիցս կրակում էին, գետին էին գցում ու ոտքերով տրորում հայոց եռագույնը…».ականատեսը` Բերձորում կատարվածի մասին

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներից  մեկը`գյումրեցի Արամ Հակոբյանը, որը ևս մասնակցել է «100 -ամյակն՝ առանց ռեժիմի» խաղաղ ավտոերթին,  Aravot.am-ին Բերձորում կատարվածի  մասին  պատմեց հետևյալը. «Մենք  իրազեկում-ակցիա էինք  անցկացնում ու բացառիկ խաղաղ նպատակներով` կանանցով-երեխաներով, Արցախն էլ առանձին պետություն չէ, ես ինքս մասնակցել եմ Արցախի ազատագրման պատերազմին, ես, ինքս գիտեմ Արցախի արժեքը, և ավտոերթի  մասնակիցների  մեծամասնությունը գիտի Արցախի արժեքը  […]

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներից  մեկը`գյումրեցի Արամ Հակոբյանը, որը ևս մասնակցել է «100 -ամյակն՝ առանց ռեժիմի» խաղաղ ավտոերթին,  Aravot.am-ին Բերձորում կատարվածի  մասին  պատմեց հետևյալը.

«Մենք  իրազեկում-ակցիա էինք  անցկացնում ու բացառիկ խաղաղ նպատակներով` կանանցով-երեխաներով, Արցախն էլ առանձին պետություն չէ, ես ինքս մասնակցել եմ Արցախի ազատագրման պատերազմին, ես, ինքս գիտեմ Արցախի արժեքը, և ավտոերթի  մասնակիցների  մեծամասնությունը գիտի Արցախի արժեքը  մեր հայրենիքի համար: Մեծ մասը մարդանց այն տեսակն էր, որոնք իրենց կյանքն են ներդրել Արցախի համար ու ամեն վայրկյան պատրաստ են ներդնելու: Արցախ չհասած`Աղավնու գետի կամրջի վրա, որտեղից սկսվում է Արցախը,  Տեղ գյուղից իջնում ես ներքև հենց  Արցախի  սահմանն է, սա ազգային անվտանգության ծառայության նախկին պետի ծննդավայրն է, մեզ չթույլատրեցին  առաջ շարժվել,  մեքենաների ամբողջ շարասյունը կանգնեց և երբ  բանակցությունների ընթացքում պարզվեց , որ մեզ չեն թողնելու , մենք սկսեցինք  հետ դառնալու պրոցեսը: Այսինքն`մտածեցինք, չեք թողնում , չեք թողնում,   խնդիր չստեղծեցինք,  հետ էինք վերադառնում, արդեն շարժվում էինք, ու հանկարծ սկսվեց մի սարսափելի իրավիճակ, որը ես կբնութագրեմ որպես ջարդ,  չգիտեմ՝ ու՞մ կողմից մեր նկատմամբ: Չեմ կարող էդ մարդկանց բնութագրել որպես ազգային որևէ  պատկանելություն ունեցող մարդ: Եվ հետո բացարձակապես  այդտեղ չկար Արցախի բնակչություն, կային ոստիկաններ` համազգեստով և առանց համազգեստի: Բացառապես կազմակերպված տեռորիստական ակցիա էր խաղաղ մարդկանց նկատմամբ: Չխնայեցին անգամ կանանց, երեխաներին, փշրեցին ամբողջ մեքենաները, հայկական դրոշները հերիք չէ  գետին  էին գցում, մի բան էլ ոտքերով  տրորում էին:  Մարդկանց տեսակ չէ դա, չգիտեմ ովքեր են, չգիտեմ ինչի ազգի ներկայացուցիչներ են, երևի Թուրքիայից կամ Ադրբեջանից ուղարկված դիվերսիոն խումբ էր` հայկական ոստիկանական համազգեստներով, տպավորությունն էդպիսին էր: Իհարկե, կատակ եմ անում, բայց տպավորությունը հենց էդպիսին էր:  Ոնց էին ծեծում, մարմնական վնասվածքներ հասցնում լեգենդար մարդկանց, որոնք  պատրաստ են իրենց կյանքը դնել Արցախի համար, բազմիցս ապացուցել են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/01/537862/