Պարեկային ծառայությունը հուլիսից ընդունելու է հանցագործությունների մասին հաղորդումներ, արագ արձագանքելու է ահազանգերին. տեսանյութ

Կառավարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է մանրամասներ հուլիսից գործարկվելիք պարեկային ծառայության գործառույթների մասին:

Ներքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի, ոստիկանապետն էլ պատասխանատվություն կկրի ծառայության ամենօրյա գործունեության համար։

«Հուլիսից գործարկվելիք Պարեկային ծառայությունը իրականացնելու է հասարակական կարգի ապահովում, ընդունելու է հանցագործությունների մասին հաղորդումներ, արագ արձագանքելու է ահազանգերին, օգնություն է տրամադրելու տուժողներին»,- ոստիկանության ոլորտի բարեփոխումների մասին հարցազրույցում ասել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/armgovernment/videos/120914760026676