Չեխիայում կորոնավիրուսից մահերի թիվը անցնում է 30 հազարը

Չեխիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից մահերի թիվը անցնում է 30 հազարը: Մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 672 նոր դեպք:

«Ուրբաթ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի թիվը 672 է: Ընդհանուր առմամբ, ներկայումս 19800 մարդ բուժում է ստանում: Նրանցից հոսպիտալացվել են 990-ը: Ուրբաթ օրվա ընթացքում մահացել է 22 մարդ: Կորոնավիրուսային համավարակի ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ 30 012 մարդ է մահացել երկրում», ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Չեխիայի առողջապահության նախարարությունը: