ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարվել է բաց մրցույթ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ռեկտորի ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարել  է բաց մրցույթ:

Ինչպես հայտնեցին ԵՊՀ-ից, մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք:

Ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և այլ մանրամասներ՝ այստեղ:

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո­նա­կարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաս­տաթղթեր» բաժնում (documentation.ysu.am):