Քաբուլից տարհանված ՀՀ քաղաքացիները վայրէջք են կատարել Մոսկվայում

Քաբուլից տարհանված Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներով ինքնաթիռները վայրէջք են կատարել մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռը, որը մասնակցում է Աֆղանստանի Հանրապետությունից քաղաքացիների տարհանմանը, վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում։ Ինքնաթիռը տարհանել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ուկրաինայի Հանրապետության և Աֆղանստանի Հանրապետության քաղաքացիների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ այժմ ուղևորները մաքսային ու հակահամաճարակային հսկողություն են անցնում։

Աղբյուր՝ Factor.am