Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շրջայց են կատարել պատվաստանյութն արտադրող դեղարդյունաբերական ընկերությունում, ծանոթացել արտադրական պրոցեսներին:
Շրջայցին հաջորդել է մամուլի ասուլիս, հայտնում են Առողջապահության նախարարությունից.
Անահիտ Ավանեսյան`
առաջիկայում պետությունը կիրականացնի գնումների գործընթացը, և «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը առկա կլինի պոլիկլինիկաներում,
Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը կկիրառվի 18 տարեկանից բարձր անձանց շրջանում:
Վահան Քերոբյան`
այսօր ունենք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք,
բանակցություններ են ընթանում արտահանման` հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ։