Հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա. Արամ Ա-ի ուղերձը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:  Ուղերձը հեռարձակվել է «CiliciaTv»-ով: Արամ Ա-ն մտահոգությունն է հայտնել Հայաստանում և Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:

«Ճգնաժամի մեջ է մեր ազգը: Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը: Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նույնիսկ անկախությունը: Մեր պահանջատիրությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

Արամ Ա-ն նշել է, որ առաջին հերթին հայ ազգը պետք է համախմբվի գերագույն և ընդհանրական գաղափարների, շահերի և արժեքների շուրջ:

Ավելին՝ տեսանյութում: