Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառումով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հզո՛ր սյունեցիներ
Մեր պայքարը վերջնական փուլն է թևակոխել, որին միացել են նաև սյունեցիները։

Ֆրանսիայի հրապարակում գիշեր֊ցերեկ պայքարի են դուրս եկել մեր հայրենակիցները։
Այնտեղ մեր կողմից վրան է տեղադրվել, որտեղ համախմբվել են Սյունիքից Երևան եկած մեր համախոհները։ Գիտեմ, որ դժվար է գիշերել վրանում, բայց առավել դժվար է թշնամուն ներս թողնել Հայաստանի դարպասներից ներս և բնակվել նրանց հետ մեկ հարկի տակ։
Իմ արժանապատիվ սյունեցիներին խնդրում, հորդորում եմ միանալ վերջնական պայքարին՝ ազատագրելու մեր երկիրը թրքահպատակ իշխանությունից։
Հասել է ժամը, հասունացել է պայքարը և մենք պիտի և պարտավոր ենք հաղթել ներքին թշնամուն, որ կարողանանք նորից ոտքի կանգնել և պատվով ապրել։
Բոլորս միասին դեպի արժանապատիվ ապագա, դեպի Ֆրանսիայի հրպարակ և դեպի հաղթանակ»։