Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փետրվարի 9-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում և Ծաղկաշեն գյուղում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։