Մենք ուշի ուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը. ՔՊ

Մենք  ուշի ուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը. ՔՊ
Մենք ուշի ուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը. ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հայտարարությունը․

ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան:

Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան: Այս գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ու համոզված ենք, որ շատ շուտով իրավապահ մարմինները կգտնեն ու բերման կենթարկեն մեղավորներին: Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն: Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Մենք ուշիուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը։