«Գազել»-ների դուրս բերումը մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է․ Ավինյան

«Գազել» մակնիշի միկրոավտոբուսների դուրս բերումը մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը ներկայացրեց նոր ներկրված ավտոբուսների երթուղի դուրս գալու աշխատանքների ընթացքը։

Հարությունյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացման արդյունքում կբացառվեն կրկնող գծերը և կբարելավվի հանրային տրանսպորտի վիճակը։

Արձագանքելով Հարությունյանին՝ Ավինյանն ավելացրեց․ «Գազել»-ների դուրս բերումը մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է»։