Խուզարկություններ GG-ի գրասենյակներում. «Ազատություն»

Քրեական վարույթ կա նախաձեռնված, որի շրջանակներում խուզարկություններ են կատարվում GG ընկերությանն առնչվող երեք հասցեներում, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից՝ առանց հավելյալ տեղեկատվություն տրամադրելու։

Խուզարկվող գրասենյակներից մեկը գտնվում է Մամիկոնյանց փողոցում։

GG ընկերության գրասենյակներում խուզարկության մասին Ֆեյսբուքում գրառում էր կատարել նաև փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգան հայտարարությամբ:

GG ընկերության տնօրեն ու հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներից է։