Հունիսի 21-ին սպասվում է ամենաերկար ցերեկը. Սուրենյան

Այսօր ամառային արևադարձն է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում լինում է ամենաերկար ցերեկը:

Հայաստանում այն տևելու է 15 ժամ 2 րոպե: